Իրսայելը 1300 անգամ խախտել է հրադադարի համաձայնագիրը
(last modified Thu, 13 Mar 2025 07:19:56 GMT )
Մարտ 13, 2025 10:49 Asia/Tehran
  • Իրսայելը 1300 անգամ խախտել է հրադադարի համաձայնագիրը

Գազայի հատվածում կառավարության տեղեկատվական գրասենյակի ղեկավար Սալամեհ Մարուֆը հայտարարել է, որ հունվարի 19-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում, Իսրայելի օկուպանտ ռեժիմն ավելի քան 1300 անգամ խախտել է հրադադարի համաձայնագիրը։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Մարուֆն ասել է․ «Զավթիչների կողմից հրադադարի համաձայնագրի խախտումները շարունակվել են դրա ուժի մեջ մտնելու առաջին օրվանից՝ հանգեցնելով տասնյակ պաղեստինցիների նահատակության։ Անցյալ շաբաթ ռեժիմի հարձակումների թիվն աճեց, ինչի արդյունքում, Գազայի հատվածի տարբեր շրջաններում, նահատակվեց 20 պաղեստինցի»։

Ըստ այս հաղորդման՝ 471 օրվա պատերազմի և ջարդերի ընթացքում իսրայելական բանակին չի հաջողվել հասնել Գազայի պատերազմում իր հայտարարած նպատակներից ոչ մեկին և ռեժիմն ի վերջո ստիպված է եղել ընդունել պարտությունը Դիմադրության նկատմամբ և հունվարի 20-ին, կաբինետում առկա բազմաթիվ տարաձայնությունների ֆոնին, ստորագրել  հրադադարի համաձայնագիրը։

Նախատեսված էր, որ համաձայնագիրը կիրագործվի երեք փուլով, սակայն մինչ այժմ,  Իսրայելի ռեժիմի գործողությունների պատճառով, այն չի մտել անգամ երկրորդ փուլ։