Մոսադի նախկին ղեկավար. Նեթանյահուն խիղճ չունի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i230418-Մոսադի_նախկին_ղեկավար._Նեթանյահուն_խիղճ_չունի
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իսրայելի լրտեսական գործակալության՝ «Մոսադ»-ի նախկին ղեկավարը հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուն խիղճ չունի։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 19, 2025 10:20 Asia/Tehran
  • Մոսադի նախկին ղեկավար. Նեթանյահուն խիղճ չունի

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իսրայելի լրտեսական գործակալության՝ «Մոսադ»-ի նախկին ղեկավարը հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուն խիղճ չունի։

Թամիր Բարդոն իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է. «Նեթանյահուն ակնհայտ և ուղղակի սպառնալիք է Իսրայելի անվտանգության համար»։

Նա հավելել է․ «Նա խիղճ չունի։ Մենք երբեք չենք մոռանա և չենք ների, որ նա հրաժարվել է Իսրայելի անվտանգությունից և պատերազմից առաջ անտեսել անվտանգության նախազգուշացումները: Նա անտեսել է նաև գերիների հարցը, շատ լավ իմանալով, որ պատերազմի շարունակման դեպքում նարնք կզոհվեն»։

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի խոսնակ Թահեր ալ-Նունուն ավելի վաղ հայտարարել էր, որ Բենիամին Նեթանյահուն խաղում է մնացած բանտարկյալների կյանքի հետ և նրա միակ նպատակն իր կաբինետը պահպանելն է։  Թահեր ալ-Նունուն հավելել էր․ «Իսրայելի հարձակումները կհանգեցնեն բազմաթիվ իսրայելցի գերիների մահվան»:

Իսրայելական բանակը երեքշաբթի առավոտյան վերսկսել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները։ Պաղեստինի ԱՆ տվյալներով՝ հարձակումների հետևանքով կա 413 զոհ և տասնյակ անհետ կորածներ։ Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։

Ըստ նախնական տվյալների՝ զոհերի և վիրավորների մեծ մասը երեխաներ և կանայք են։ Հարձակումները ներառել են Գազայի ամբողջ տարածքը, այդ թվում՝ բնակելի տներ, դպրոցներ, փախստականների կենտրոններ և վրաններ: Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմը Գազայի վրա հարձակվելուց առաջ խորհրդակցել է Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։