Իրանին դիմակայելու հարցում իսրայելը չի կարող հույսը դնել Թրամփի աջակցության վրա
Մեջբերելով Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր լրագրող Ջուդիթ Միլլերի խոսքերը, «Եդիոթ Ահարոնոթ» թերթը գրել է. «Նույնիսկ եթե Իրանի վրա հարձակում իրականացվեր, դա չէր ոչնչացնի երկրի միջուկային ծրագիրը»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ջուդիթ Միլլերն ասել է․ «Չի կարելի հույս ունենալ, որ Թրամփը կաջակցի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Թրամփի մեկուսացման միտումները և արտաքին քաղաքականության նկատմամբ գործարքային մոտեցումը նրան դարձնում են անկանխատեսելի»։
Երիտասարդ ամերիկացիների շրջանում Իսրայելի հեղինակությունը մտահոգիչ կերպով նվազել է։ Եվ հիմա ամերիկյան հասրակությունն Իսրայելին ընկալում է ոչ թե որպես զոհ, այլ որպես ագրեսոր։ Շատ երիտասարդ հրեաներ և ոչ հրեաներ Իսրայելին ընկալում են ոչ թե որպես «Դավիթ», այլ որպես «ճնշող հսկա»։
Սա լուրջ խնդիր է ամերիկյան հրեաների համար, ովքեր հավատում են Իսրայելին և այն համարում են իրենց հրեական ինքնության անբաժանելի մասը: Այս ճակատամարտում Իսրայելը պարտվել է երիտասարդ ամերիկացիներին, ինչը լուրջ խնդիր է ամերիկացի հրեաների համար, ովքեր վստահում են Իսրայելին և համոզված են, որ հուդայականությունն անբաժանելի է սիոնիզմից: Ամերիկյան հասարակության ու ամերիկացի երիտասարդների շրջանում Իսրայելի նկատմամբ վերաբերմունքի նման փոփոխությունը երկարաժամկետ հեռանկարում կթուլացնի ռեժիմի դիրքերը: Ու չնայած իսրայելամետ հռետորաբանությանը, չպետք է ակնկալել, որ Թրամփն Իրանի հետ հակամարտության դեպքում հուսալի դաշնակից կլինի Թել Ավիվի համար։
ԱՄՆ-ում և Իսրայելում ժողովրդավարական ինստիտուտների թուլացումը մտահոգիչ է։ Երբ հաստատությունների նկատմամբ վստահությունը փլուզվում է, ժողովրդավարությունը վտանգվում է: Թրամփի վարած քաղաքականությունը խաթարում է այս կենսական կառույցների, հատկապես լրատվամիջոցների վստահությունն ու աջակցությունը: Նա մեզ անվանում է «աղբ», նա մեզ անվանում է աշխարհի ամենավատ մարդիկ: Բայց ինչպես ասաց Թոմաս Ջեֆերսոնը, «փորձեք ժողովրդավարություն վարել առանց մեզ, դուք չեք կարող»։
Ինչ վերաբերում է Եգիպտոսի հետ խաղաղության համաձայնագրի կայունությանը, ապա պետք է ասել, որ այն հիմնված է անվտանգության ընդհանուր շահերի վրա։ Սակայն Հորդանանի կայունության հետ կապված ավելի մեծ մտահոգություններ կան, հատկապես հաշվի առնելով այնտեղ ապրող մեծ թվով պաղեստինցիներին և տարածաշրջանային լարվածությունը։ Հորդանանը մեծ վտանգի մեջ է և ԱՄՆ-ն պետք է ավելին անի այդ երկրի կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումն աննախադեպ իրադարձություն էր։ Այն իր ազդեցությունն ունեցավ բոլոր նրանց վրա, ովքեր ծանոթ են Արևմտյանբ Ասիային ինչպես նաև բոլոր ամերիկաբնակ հերաների համար։ Գազայում պատերազմի ավարտից հետո Իսրայելը պետք է լրջորեն վերանայի անվտանգության ոլորտում իր ձախողումները, որպեսզի հասկանա, թե ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին։ Իսկ որոշ պաշտոնյաներ պետք է պատասխանատվության ենթարկվեն»։