Թել Ավիվի բնակիչները Նեթանյահուի դեմ բողոքի ցույց են կազմակերպել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i230558-Թել_Ավիվի_բնակիչները_Նեթանյահուի_դեմ_բողոքի_ցույց_են_կազմակերպել
Թել Ավիվում կայացած ցույցի մասնակիցները բողոքել են Նեթանյահուի վարած քաղաքականության դեմ և պահանջել պաշտոնից չհեռացնել ռեժիմի Ներքին անվտանգության գործակալության՝ «Շին Բեթի» ղեկավարին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 23, 2025 09:12 Asia/Tehran
  • Թել Ավիվի բնակիչները Նեթանյահուի դեմ բողոքի ցույց են կազմակերպել

Թել Ավիվում կայացած ցույցի մասնակիցները բողոքել են Նեթանյահուի վարած քաղաքականության դեմ և պահանջել պաշտոնից չհեռացնել ռեժիմի Ներքին անվտանգության գործակալության՝ «Շին Բեթի» ղեկավարին։

Բողոքի ցույցը վկայում է ավանաբնակների ներքին դժգոհության և Իսրայելի ռեժիմի քաղաքական ու անվտանգության ճգնաժամերի մասին, որոնք կարող են ազդել ներքին կայունության և ապագա քաղաքականության վրա:

Թել Ավիվում բողոքի ցույցերը հաջորդել են «Շին Բեթի» ղեկավար Ռոնեն Բարին պաշտոնանկ անելու Նեթանյահուի որոշմանը: Որոշումն ընդունվել է Նեթանյահուի և Բարի միջև առկա մշտական անվստահության պատճառով։

Ցուցարարները վանկարկել են կարգախոսներ՝ Նեթանյահուի կաբինետի քաղաքականության դեմ և ի պաշտպանություն Ռոնեն Բարին:

Նեթանյահուն հայտարարել է, որ ճգնաժամային իրավիճակում չի կարող աշխատել առանց «Շին Բեթի» ղեկավարին վստահելու։ Այս զարգացումները վկայում են ռեժիմի քաղաքական և անվտանգության ոլորտներում առկա  լարվածության մասին, ինչը կարող է հանգեցնել ավելի խորը ճգնաժամերի:

Բողոքի ցույցերը և քաղաքական ճգնաժամերը կարող են հանգեցնել մեծ փոփոխությունների ռեժիմի ներքին և արտաքին քաղաքականության մեջ: