-
Իրաքում հարյուրավոր մարդիկ թունավորվել են քիմիական գործարանի հրդեհի պատճառով
Հոկտեմբեր 23, 2016 06:05Ամերիկացի զինվորականները տեղեկացնում են, որ գործարանն այս շաբաթ հրդեհել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
-
Սպանվել է «ԻԼԻՊ»-ի ռուս դահիճ Ջիհադի-Տոլիկը, ով կտրել էր ազգակցի վիզը
Հոկտեմբեր 22, 2016 15:09Նախնական տեղեկություններով՝ Անատոլի Զեմլյանկան, ով առավել հայտնի է որպես «ԻԼԻՊ»-ի դահիճ՝ Ջիհադի-Տոլիկ անունով, սպանվել է Իրաքում տեղի ունեցած հատուկ գործողությունների ընթացքում: Այս մասին գրում է Life.ru-ն: Ինչպես հաղորդվում է, ծայրահեղականների շարքերն անցած ռուսը սպանվել է Մոսուլի կռիվներում:
-
Պենտագոնի ղեկավարն անակնկալ այցելել է Իրաք
Հոկտեմբեր 22, 2016 13:04ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն անակնկալ այցով մեկնել է Իրաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Wall Street Journal-ը:
-
ԻՊ ահաբեկիչները գրոհել են կառավարական շենքերն Իրաքում
Հոկտեմբեր 21, 2016 19:30«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակումներ են կատարել մի շարք կառավարական շենքերի վրա Իրաքի հյուսիսում գտնվող Քիրկուկ գավառում:
-
Իրաքի ղեկավարությունը հայտարարել է, որ Մոսուլում օպերացիայի արագությունը գերազանցում է սպասելիքները
Հոկտեմբեր 20, 2016 06:56Իրաքյան զորքերի առաջխաղացման արագությունը երկրի` մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու օպերացիայի ընթացքում գերազանցում է սպասելիքները:
-
Մոսուլում ԴԱԻՇ-ի գրոհայինները մտադիր են գյուղերի մարդկանց օգտագործել որպես կենդանի վահան
Հոկտեմբեր 18, 2016 15:43ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի Մոսուլ քաղաքի կենտրոն են տեղափոխում մոտակա բնակավայրերի բնակիչներին, որպեսզի նրանց օգտագործեն որպես կենդանի վահան Իրաքի կառավարական ուժերի հարձակման դեպքում, հաղորդում է Al-Sumaria հեռուստաալիքը։
-
Մահապարտը Մոսուլի մերձակայքում հարձակվել է Իրաքի բանակի շարասյան վրա. 70 հոգի զոհվել է
Հոկտեմբեր 18, 2016 05:24«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտը Իրաքի Մոսուլ քաղաքի արևելքում հարձակվել է իրաքցի զինվորականների շարասյան վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստին», այս մասին տեղեկացնում է քրդական Firat գործակալությունը:
-
Մոսուլի գործողության պատճառով մինչև մեկ միլիոն մարդ կարող է լքել քաղաքը
Հոկտեմբեր 16, 2016 15:57Իրաքի Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում քաղաքը ստիպված կարող է լքել մոտ մեկ միլիոն մարդ, կիրակի հայտարարել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի Իրաքի բաժնի ներկայացուցիչ Սառա ալ Զավքարին:
-
Մոսուլում Իրաքի օդուժը թռուցիկներ է նետել՝ զգուշացնելով մոտակա գրոհի մասին
Հոկտեմբեր 16, 2016 08:46Իրաքի օդուժը շաբաթ օրը գիշերը ԴԱԻՇ-ի կողմից գրավված Մոսուլ քաղաքի վրա հազարավոր թռուցիկներ է նետել՝ տեղի բնակիչներին զգուշացնելով քաղաքի ազատագրման նախատեսվող գործողության մասին: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաընկերությունը:
-
Իրաքում ԴԱԻՇ-ի գրոհայինները սկսել են կիրառել պայթուցիկներով անօդաչուներ
Հոկտեմբեր 12, 2016 08:26Իրաքում երկու ֆրանսիացի զինվորներ ծանր վիրավորվել են ԴԱԻՇ-ի գրոհայինների հարձակման հետևանքով, որոնք որպես զենք կիրառել են պայթուցիկով լի անօդաչուները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։