Իրաքում հարյուրավոր մարդիկ թունավորվել են քիմիական գործարանի հրդեհի պատճառով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i39529-Իրաքում_հարյուրավոր_մարդիկ_թունավորվել_են_քիմիական_գործարանի_հրդեհի_պատճառով
Ամերիկացի զինվորականները տեղեկացնում են, որ գործարանն այս շաբաթ հրդեհել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2016 06:05 Asia/Tehran
  • Իրաքում հարյուրավոր մարդիկ թունավորվել են քիմիական գործարանի հրդեհի պատճառով

Ամերիկացի զինվորականները տեղեկացնում են, որ գործարանն այս շաբաթ հրդեհել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:

BBC-ի փոխանցմամբ` Մոսուլի մոտակայքում գտնվող ռազմաբազայում զինվորականները հոկտեմբերի 21-ին ստիպված են եղել դիմակներ հագնել, քանի որ քամին թունավոր նյութերի ամպերը փչում էր իրենց ուղղությամբ:

Իրաքցի գեներալ Քուսայ Համիդ Քադիմի խոսքով` խաղաղ բնակիչների շրջանում երկու մարդ մահացել է թունավորման հետևանքով:

Տուժողները բողոքում են շնչառության հետ կապված բարդություններից: Բուժաշխատողները նրանց համապատասխան օգնություն են ցույց տալիս:

Հիշեցնենք, որ իրաքյան զորքերը հոկտեմբերի 17-ին սկսել են ԻՊ-ի գրոհայիններից Մոսուլի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունները:

Tert.am