Մոսուլում Իրաքի օդուժը թռուցիկներ է նետել՝ զգուշացնելով մոտակա գրոհի մասին
Իրաքի օդուժը շաբաթ օրը գիշերը ԴԱԻՇ-ի կողմից գրավված Մոսուլ քաղաքի վրա հազարավոր թռուցիկներ է նետել՝ տեղի բնակիչներին զգուշացնելով քաղաքի ազատագրման նախատեսվող գործողության մասին: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաընկերությունը:
«Եկել է հաղթանակի ժամը: Ժամանակն է Իրաքը հռչակել մաքուր՝ առանց ԴԱԻՇ-ի կամ որևէ կասկածելի գաղափարախոսության». թռուցիկներից մեկում Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի այս խոսքերն են՝ ուղղված Մոսուլի բնակիչներին: Մեկ ուրիշում գրված է. «Մենք պատրաստվում ենք սկսել Մոսուլի ազատագրման գործողությունը և վերադարձնել տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը»:
Իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուճապի չմատնվել, մնալ իրենց տներում և խուսափել քաղաքի որոշ հատվածներում հայտնվելուց:
1in.am