Իրաքում ԴԱԻՇ-ի գրոհայինները սկսել են կիրառել պայթուցիկներով անօդաչուներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i38179-Իրաքում_ԴԱԻՇ_ի_գրոհայինները_սկսել_են_կիրառել_պայթուցիկներով_անօդաչուներ
Իրաքում երկու ֆրանսիացի զինվորներ ծանր վիրավորվել են ԴԱԻՇ-ի գրոհայինների հարձակման հետևանքով, որոնք որպես զենք կիրառել են պայթուցիկով լի անօդաչուները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2016 08:26 Asia/Tehran
  • Իրաքում ԴԱԻՇ-ի գրոհայինները սկսել են կիրառել պայթուցիկներով անօդաչուներ

Իրաքում երկու ֆրանսիացի զինվորներ ծանր վիրավորվել են ԴԱԻՇ-ի գրոհայինների հարձակման հետևանքով, որոնք որպես զենք կիրառել են պայթուցիկով լի անօդաչուները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Բացի այդ, զոհվել են քրդական աշխարհազորի երկու մարտիկներ։ Ֆրանսիական Le Monde պարբերականի տվյալներով՝ հարձակումը կատարվել է հոկտեմբերի 2-ին։

Նշվում է, որ զինվորականները որսացել են անօդաչուն, որից հետո այն պայթել է։ Հայտնի չէ սակայն՝ պայթուցիկը գործի է դրվել հեռակառավարմա՞մբ, թե՞ ժամանակաչափի գործարկմամբ։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև Իրաքի բանակն ու քրդական կազմավորումները առայժմ չեն մեկնաբանել տեղի ունեցածը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին «Ահրար ալ-Շամ» խմբավորումը պայթուցիկով անօդաչուներ էր կիրառել Սիրիայում։

1in.am