-
ՌԴ-ն պատրաստ է շարունակել նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր հատման կետեր գտնելու գործընթացին, քանի որ հայ-թուրքական կարգավորումը կարևոր գործոն է Հրվ. Կովկասի կայունության համար. Գալուզինը՝ Ռուբինյանին
Ապրիլ 18, 2025 13:04Ապրիլի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
-
Բացի հանրային ճնշnւմից, մենք որևէ կերպ չենք կարող ազդել ՀՀ կառավարության որոշումների վրա. Սամվել Շահրամանյան
Ապրիլ 18, 2025 12:31Դուք տեղյակ եք, որ ՀՀ բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունն իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը, և մենք հնարավորություն չունենք որևէ ձևով ազդելու այդ որոշումների վրա: Այս մասին այսօր հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի ներկայացուցչության մոտ ակցիա իրականացնող արցախցիներին:
-
ԵՄ-ն համերաշխ է Հայաստանի հետ, և այդ համերաշխությունը հիմնված է ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա․ ԵԽ պատգամավոր
Ապրիլ 18, 2025 08:24Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն փոխվել և այդ իրադարձությունից ավելի քան հարյուր տարի անց Հայաստանը կանգնած է նույնանման սպառնալիքների ու մարտահրավերների առջև։
-
ՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկել
Ապրիլ 18, 2025 07:14ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է «Միավորված Ազգերի Կազմակերպության և Եվրոպայի Խորհրդի միջև համագործակցություն» վերնագրով բանաձև նախագիծ ՝ ձայների 105 կողմ, 9 դեմ և 33 ձեռնպահ հարաբերակցությամբ:
-
Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու. Փաշինյան
Ապրիլ 17, 2025 15:06Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
Հայտնի է` ինչ են քննարկել ՀՀ–ի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները Թբիլիսիում
Ապրիլ 17, 2025 14:55Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները` Վահան Կոստանյանը, Լաշա Դարսալիան և Էլնուր Մամեդովը, Թբիլիսում ներկայացրել են համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ իրենց տեսլականները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
-
ՌԴ–ն եզակի քարտեզներ ունի. Զախարովան՝ սահմանազատման հարցում Երևանին և Բաքվին օգնելու մասին
Ապրիլ 17, 2025 14:49Մոսկվան պատրաստ է աջակցել հայ և ադրբեջանցի գործընկերներին երկու երկրների համար առանցքային բոլոր ուղղություններով:
-
Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանը. Իրանի ԱԳ փոխնախարար
Ապրիլ 17, 2025 09:57Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարիդրացիությանը՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստակամ է խաղաղության հասնելու գործում աջակցել Երևանին և Բաքվին:
-
Շատ դժվար է մոռանալ նախնիներին, մոռանալ պատմությունը, բայց պետք չէ ապրել անցյալով. մենք նախընտրում ենք ապագան. Միրզոյան
Ապրիլ 17, 2025 09:27Վստահաբար կարող եմ ասել, որ հայ հասարակության մեջ կա աջակցություն խաղաղության օրակարգին, ինչպես ասացի: Այս կարգավորման գործընթացն աջակցություն է ստանում՝ չնայած այն հանգամանքին, որ վերքերը դեռ շատ թարմ են։
-
Այսօր Ավագ հինգշաբթի է. Վերջին Ընթրիք, Ոտնլվայի կարգ
Ապրիլ 17, 2025 09:18Մարտի 3-ից մեկնարկել է Մեծ պահքը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ծաղկազարդի կիրակիով (այս տարի՝ ապրիլի 13) սկսվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը: Շաբաթվա յուրաքանչյուր ունի իր խորհուրդը։