-
Այս պահի դրությամբ պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք. Փաշինյան
Սեպտեմբեր 13, 2022 07:45ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ. Իրանի համար ընդունելի չէ Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին որևէ փոփոխություն
Սեպտեմբեր 13, 2022 07:31ԻԻՀ ԱԳՆ խոսնակ. Իրանի համար ընդունելի չէ Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին որևէ փոփոխություն:
-
Ադրբեջանը շարունակում է «Գրադով» հարվածել Սյունիքին. թիրախում է նաև Վերիշեն գյուղը
Սեպտեմբեր 13, 2022 05:57Մի քանի տուն վնասվել է։ Հրետակոծությունը շարունակվում է, պայթյունի ձայները շատ մոտ են։
-
Հայկական ո՞ր դիրքերն է թիրախավորել Ադրբեջանի ԶՈւ-ն
Սեպտեմբեր 13, 2022 05:16ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
-
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ խոսնակ
Սեպտեմբեր 13, 2022 04:47Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
-
Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր. ՊՆ խոսնակ
Սեպտեմբեր 13, 2022 04:24Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 05.00-ի դրությամբ փոփոխություններ չի կրել: Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
-
Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացվել է սահմանային իրադրությունը
Սեպտեմբեր 13, 2022 04:16Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին և ներկայացրել ադրբեջանական
-
Հայկական քաղաքների և անմեղ քաղաքացիների գնդակոծումն անօրինական է և անընդունելի. Սենատոր Մենենդես
Սեպտեմբեր 13, 2022 04:04ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովիի նախագահ Ռոբերտ Մենենդեսը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, նրա գրառման մեջ մասնավորապես ասված է.«Խորապես մտահոգված եմ Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական հարձակումների մասին հաղորդումներով: Հայկական քաղաքների և անմեղ քաղաքացիների գնդակոծումն անօրինական է և անընդունելի: Աշխարհը պետք է դեմ կանգնի ավտորիտար բռնությանը: ԱՄՆ-ն այժմ պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրել անվտանգությա
-
Կոնգրեսականներ Փալոնն ու Վալադաոն դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա
Սեպտեմբեր 13, 2022 03:47ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն և Ֆրանկ Փալոնը դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի բնակավայրերի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դեյվիդ Վալադաոն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ խստորեն դատապարտում է չհրահրված հարձակումը Հայաստանի վրա։ «Ադրբեջանական ուժերի կողմից շարունակվող ագրեսիան անընդունելի և պետք է անհապաղ դադարեցվի>,- հայտարարել է Վալդաոն։
-
Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովին տեղեկացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին
Սեպտեմբեր 13, 2022 03:39ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: