Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր. ՊՆ խոսնակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i181780-Սահմանի_որոշ_հատվածներում_ընթանում_են_դիրքային_մարտեր._ՊՆ_խոսնակ
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 05.00-ի դրությամբ փոփոխություններ չի կրել: Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 13, 2022 04:24 Asia/Tehran
  • Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր. ՊՆ խոսնակ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 05.00-ի դրությամբ փոփոխություններ չի կրել: Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

 «Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները»,-ասաց նա;

Խոսնակը հավելեց, որ ՀՀ ԶՈՒ-ն անհրաժեշտ պատասխան է տալիս և ամբողջ ծավալով կատարում իր առջև դրված մարտական խնդիրը: Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են:

«Ստեղծված իրադության և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտատարեց Թորոսյանը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

armenpress.am