Հայկական ո՞ր դիրքերն է թիրախավորել Ադրբեջանի ԶՈւ-ն
https://parstoday.ir/hy/news/armenia-i181790-Հայկական_ո_ր_դիրքերն_է_թիրախավորել_Ադրբեջանի_ԶՈւ_ն
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 13, 2022 05:16 Asia/Tehran
  • Հայկական ո՞ր դիրքերն է թիրախավորել Ադրբեջանի ԶՈւ-ն

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Տեղեկությունը կեսգիշերն անց հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը վաղ առավոտից պարբերաբար հրետակոծվում է, այնտեղ 30-ամյա մեկ տղամարդ է վիրավորվել։ Հրետակոծվել է նաև Քարաշենը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար ներկայացնում է իրավիճակը հակամարտության կետերում։

armeniasputnik.am