-
Լավրովն ու Քերրին քննարկել են Սիրիայում հրադադարի հարցում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համակարգման խորացումը
Մարտ 11, 2016 07:17Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական գծով համակարգման խորացման հարցը՝ Սիրիայում հրադադարի ռեժիմի աջակցման նպատակով: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը:
-
ՌԴ-ն պատրաստ է հումանիտար օգնության համար տրամադրել Սիրիայում իր բազան
Մարտ 08, 2016 08:20Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել Սիրիայում գտնվող իր ռազմաբազաները տրամադրել Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու համար, հայտնում է Reuters-ը հղում անելով ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովին:
-
Արամ Առաջին. Քրիտոնյաները գործուն մասնակցություն պետք է ունենան Սիրիայի քաղաքական կյանքում
Մարտ 07, 2016 16:56Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացին պետք է մասնակցեն այդ երկրում բնակվող բոլոր համայնքները, այդ թվում նաև քրիստոնյա:
-
Սիրիայում Ռաքքա քաղաքի բնակիչները ապստամբել են ԻՊ-ի ահաբեկիչների դեմ
Մարտ 06, 2016 14:06Ռաքքայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ինքնահռչակ «մայրաքաղաքի» բնակիչները ապստամբել են գրոհայինների դեմ և մի քանի թաղամասերում կախել են Սիրիայի պետական դրոշները: Այդ մասին հաղորդում է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:
-
Լավրովը և Քերին մտադիր են արագացնել Սիրիայի բանակցությունները
Մարտ 06, 2016 10:27Որբաթ օրը ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պատրաստակամություն են հայտնել արագացնելու Սիրիական բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկը: Այս մասին հայտնում է Reuters լրատվականը` հղում կատարելով Ռուսաստանի արտգործ նախարարությանը:
-
Սիրիացի աշխարհազորայիններն ազատագրել են ԻՊ-ի գրաված անցակետը` Իրաքի հետ սահմանին
Մարտ 06, 2016 07:06Սիրիացի աշխարհազորայինները շաբաթ գիշերն ազատագրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրաված «Ալ-Թանֆ» սահմանային անցակետը, որը գտնվում է Իրաքի հետ սահմանին:
-
«Ռուսները եւ ամերիկացիները Սիրիայի ժողովրդի թիկունքում դավադրություն են հյուսել»
Մարտ 05, 2016 15:04«Կրկին սկսվեցին խոսակցությունները Սիրիայի հնարավոր բաժանման շուրջ՝ որպես սիրիական հակամարտության ելք»,- Il Giornale թերթում գրում է Ալեսանդրա Բենինիետին:
-
Լավրովը Քերրիին պատմել է «նորմանդական քառյակի» հանդիպման արդյունքները
Մարտ 05, 2016 06:21Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին տեղեկացրել է Ուկրաինայի հարցով նախօրեին Փարիզում կայացած «նորմանդական քառյակի» երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին:
-
Սիրիացիները վայելում են հարաբերական անդորրը. ՌԴ օդանավերը գետնի վրա են, հրադադարը պահպանվում է
Մարտ 03, 2016 09:38«Սիրիան վերջապես ստացավ դադարի բացառիկ հնարավորություն. աննախադեպ միջազգային հրադադարի առաջին օրերին ռուսաստանյան ինքնաթիռները մնացին գետնի վրա, եւ երկրի մեծ մասում դադարեցին ռազմական գործողությունները,- գրում է Լորա Փայթելը The Independent-ում:
-
Սիրիայում ձերբակալել են ՍՈւ-24-ի ռուս օդաչուին սպանած թուրքմենին
Մարտ 03, 2016 06:47Սիրիայի կառավարական ուժերը բռնել են 2015 թվականի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռի օդաչուներից մեկին սպանած թուրքմեն գրոհայինին: