ՌԴ-ն պատրաստ է հումանիտար օգնության համար տրամադրել Սիրիայում իր բազան
Մարտ 08, 2016 08:20 Asia/Tehran
Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել Սիրիայում գտնվող իր ռազմաբազաները տրամադրել Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու համար, հայտնում է Reuters-ը հղում անելով ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովին:
«Հումանիտար օգնությունը կարող է պահեստավորվել սիրիական Տարտուս նավահանգստի մեր ռազմածովային բազայում և փոխադրող ինքնաթիռները կարող են վայրէջք կատարել Լաթաքիայի ավիաբազայում»,-ասել է Կոնաշենկովը:
Պիտակ