Արամ Առաջին. Քրիտոնյաները գործուն մասնակցություն պետք է ունենան Սիրիայի քաղաքական կյանքում
Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացին պետք է մասնակցեն այդ երկրում բնակվող բոլոր համայնքները, այդ թվում նաև քրիստոնյա:
Ժնևում սիրիական ճգնաժամի լուծման աշխատանքները համակարգող ՄԱԿ-ի ենթաքարտուղար Նիկոլաս Միշելի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի փոխանորդի հետ հանդիպման ժամանակ ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը: Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
ՄԱԿ-ի պաշտոնյաների առաջարկով տեղի ունեցած հանդիպման նպատակն է եղել իմանալ Նորին Սրբության տեսակետը ճգնաժամի լուծման գործընթացում քրիստոնյա համայնքների մասնակցության վերաբերյալ:
Ըստ Արամ Առաջինի, որպես նույն պարտավորությունները և իրավունքներն ունեցող համահավաար քաղաքացիներ, քրիտոնյաները գործուն մասնակցություն պետք է ունենան Սիրիայի քաղաքական կյանքում: Վեհափառ Հայրապետը մի քանի գործնական առաջարկություններ է արել Ժնևում տեղի ունենալիք բանակցություններում համայնքային ներկայացուցիչների մասնակցության ուղղությամբ: Ներկաները համաձայնվել են Արամ Առաջինի հետ, առաջարկել են այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակել: