Լավրովը և Քերին մտադիր են արագացնել Սիրիայի բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i6997-Լավրովը_և_Քերին_մտադիր_են_արագացնել_Սիրիայի_բանակցությունները
Որբաթ օրը ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պատրաստակամություն են հայտնել արագացնելու Սիրիական բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկը: Այս մասին հայտնում է Reuters լրատվականը` հղում կատարելով Ռուսաստանի արտգործ նախարարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2016 10:27 Asia/Tehran
  • Լավրովը և Քերին մտադիր են արագացնել Սիրիայի բանակցությունները

Որբաթ օրը ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պատրաստակամություն են հայտնել արագացնելու Սիրիական բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկը: Այս մասին հայտնում է Reuters լրատվականը` հղում կատարելով Ռուսաստանի արտգործ նախարարությանը:

Ըստ նախնական պայմանավորվածության` Ժնևի բանակցությունները պետք է վերսկսվեին մարտի 7-ին, սակայն «կազմակերպչական և տեխնիկական պատճառներով, ինչպես նաև Սիրիայում հրադադարի խախտման դեպքերով պայմանավորված» դրանք հետաձգվել են մինչև մարտի 9-ը: Ռուսաստանի արտգործնախարարության հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ բանակցությունները տեղի կունենան Սիրիայի կառավարության և բոլոր ընդդիմադիր խմբավորումների միջև, և Սիրիայի ժողովուրդը հնարավորություն կունենա որոշելու իր երկրի ապագան: Իսկ Քերին և Լավրովը ևս մեկ անգամ հաստատել են, որ պատրաստ են համագործակցել Սիրիայում ընթացող պատերազմին վերջ դնելու հարցում:

Ankakh.com

6/3/2016