Սիրիացի աշխարհազորայիններն ազատագրել են ԻՊ-ի գրաված անցակետը` Իրաքի հետ սահմանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i6952-Սիրիացի_աշխարհազորայիններն_ազատագրել_են_ԻՊ_ի_գրաված_անցակետը_Իրաքի_հետ_սահմանին
Սիրիացի աշխարհազորայինները շաբաթ գիշերն ազատագրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրաված «Ալ-Թանֆ» սահմանային անցակետը, որը գտնվում է Իրաքի հետ սահմանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2016 07:06 Asia/Tehran
  • Սիրիացի աշխարհազորայիններն ազատագրել են ԻՊ-ի գրաված անցակետը` Իրաքի հետ սահմանին

Սիրիացի աշխարհազորայինները շաբաթ գիշերն ազատագրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրաված «Ալ-Թանֆ» սահմանային անցակետը, որը գտնվում է Իրաքի հետ սահմանին:

Ինչպես տեղեկացնում է dw.com-ը, այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը, որի տվյալներով` սիրիացիները հարձակում են իրականացրել` ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի մասնակից ինքնաթիռների ավիահարվածների աջակցությամբ:

Նշվում է, որ Իրաքի հետ սահմանային անցակետը վերահսկողության տակ են առել «Սիրիայի ազատ բանակի» զինվորները, որոնք Սիրիա են ժամանել Հորդանանից:

ԻՊ-ի գրոհայինները անցակետը գրավել էին 2015-ի մայիսին:

orer.am

6/3/2016