-
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը Վրաստանում է. նրան ընդունել է Գեկա Գելաձեն
Օգոստոս 22, 2026 18:25Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանի հետ քննարկել է երկու երկրների միջև անվտանգային ոլորտում համագործակցության խորացումը։
-
Վերլուծություն - Փաշինյանի կառավարության ռազմավարական փաստաթուղթը․ Հայաստանը՝ Արևմուտքի խոստումների և ԵԱՏՄ իրողությունների միջև
Օգոստոս 22, 2026 16:48Հայաստանը վերաիմաստավորում է արտաքին քաղաքականության հիմնարար հենասյուներից մեկը։ Շարունակական լինելու դեպքում այս փոփոխությունը կարող է էական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի անվտանգության և տնտեսական հաշվարկների վրա։
-
Իրան-Հայաստան առևտուրն աճում է․ Թեհրանը Երևանի կարևոր տնտեսական գործընկերն է
Օգոստոս 22, 2026 10:522026 թվականի առաջին կեսին Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 8,4 տոկոսով՝ հասնելով 371,4 միլիոն դոլարի։ Այս ցուցանիշը վկայում է երկու երկրների տնտեսական կապերի շարունակականության և ամրապնդման մասին՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի տնտեսական ճնշման ուժեղացման պայմաններում։
-
Միջազգային մետալուրգիական ցուցահանդես` Սպահանում
Օգոստոս 21, 2026 19:48«Սպահանի միջազգային ցուցահանդեսի ընկերություն» ցուցահանդեսի գործերի փոխտնօրենն ընդգծել է տնտեսական ձեռնարկությունների կողմից անորոշության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը։
-
Քարտեզներ կան, որոնցով Քյարքին, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն. Նիկոլ Փաշինյան
Օգոստոս 21, 2026 12:29Քյարքին, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարանը Հայաստանի տարածք չեն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
-
Փաշինյանը հետ է կանչում ՌԴ-ում ՀՀ դեսպանին
Օգոստոս 21, 2026 10:53ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում, Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել նրան։
-
Գազայի հատվածից երեխաներ կտեղափոխվեն Հայաստան՝ բուժում ստանալու
Օգոստոս 20, 2026 19:32ՀՀ կառավարությունը Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների կտեղափոխի Հայաստան՝ նրանց բուժումը ՀՀ բուժհաստատություններում կազմակերպելու համար։ Կառավարությունն այսօր հաստատեց նախագիծը:
-
ԻԻՀ դեսպանը այցելել է «Zuvergen» գործարան
Օգոստոս 20, 2026 18:31Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Երևանում այցելել է «Zuvergen» գործարան, որը հիմնադրվել է իրանցի և հայ ներդրողների մասնակցությամբ ու ներդրումներով, ինչպես նաև իրանական տեխնոլոգիաների կիրառմամբ:
-
Թավրիզ-Երևան չվերթի վերագործարկման արարողությունը
Օգոստոս 20, 2026 18:21Թավրիզ-Երևան չվերթի վերագործարկման արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ 2026 թվի օգոստոսի 20-ին, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ՀՀ ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամիի, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տնօրենի, Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահի, «Pouya Air» ավիաընկերության գործադիր տնօրենի, ինչպես նաև Արևելյան Ատրպատական նահանգի պետական ղեկավարների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:
-
Շատ անհանգստացած ենք Միացյալ Նահանգների և Իրանի հետ կապված իրադրությամբ. Փաշինյան
Օգոստոս 20, 2026 15:54Հայաստանի կառավարությունը շատ անհանգստացած է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի հետ կապված իրադրությամբ։