-
Բաղային ԱՄՆ առաջարկին ի պատասխան. Իրանի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը մեր առաջնահերթությունն են
Հունիս 02, 2025 15:27Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի կողմից Իրանին առաջարկված նախագծի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է.-Ցանկացած տեքստ, որը պարունակում է արմատական և մաքսիմալիստական պահանջներ և անտեսում է Իրանի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը, անպայման չի արժանանա մեր դրական արձագանքին։
-
Քննադատական արձագանքներ Կաննի 2025 թվականի կինոփառատոնում՝ Ջաֆար Փանահիի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին արժանանալու կապակցությամբ
Հունիս 02, 2025 13:07Pars Today – 2025 թվականի մայիսի 24-ին իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին Կաննի կինոփառատոնում արժանացավ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին՝ իր «Պարզ պատահար» ֆիլմի համար։ Այս ընտրությունը լայն քննադատական արձագանքներ առաջացրեց սոցցանցերում, մասնավորապես X սոցիալական ցանցում։
-
Իմամ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցին նվիրված միջոցառում Երևանի Կապույտ մզկիթում
Հունիս 02, 2025 12:05Չորեքշաբթի՝ 2025 թվականի հունիսի 4-ին, Երևանի Կապույտ մզկիթում կայանալու է միջոցառում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր հոգելույս Իմամ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցի առիթով։
-
Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար. Իմամ Խոմեյնիի գաղափարները Դիմադրության լույսն են
Հունիս 02, 2025 09:36Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Ղասեմն ԻԻՀ հիմնադիր իմամ Ռուհոլլա Խոմեյնիի մահվան տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ նշել է. «Իմամն ավտորիտար Իրանը վերածեց ճնշվածներին աջակցող Իսլամական Հանրապետության»:
-
Հին իրանցի ինժեներների հանճարը/ Ինչո՞ւ են օտարերկրյա զբոսաշրջիկները հետքրքրվում Շուշթարի ջրային կառույցներով
Հունիս 02, 2025 09:23ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ Շուշթարի ջրային կառույցները ներկայացվել են որպես հնարամտության և ստեղծագործականության գլուխգործոց, և Իրանի Խուզեստան նահանգում գտնվող այս պատմական հուշարձանները ամեն տարի ողջունում են զբոսաշրջիկներին։
-
Իրանական ֆիլմերը մասնակցում են միջազգային փառատոներին /300 բրիտանացի արվեստագետներ բողոքում են Լոնդոնի և Իսրայելի միջև համագործակցության դեմ
Հունիս 02, 2025 08:052025 թվականին իրանական ֆիլմերը կրկին գրավել են համաշխարհային ուշադրությունը, ուժեղ ներկայություն ունենալով միջազգային ասիական և եվրոպական փառատոներում։
-
Իրանի ԱԳ փոխնախարար .Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցը քաղաքական քայլ է
Հունիս 01, 2025 14:41Parstoday – Իրանի ԱԳ նախարարի տեղակալը ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջերս ներկայացված զեկույցին, այն համարել է քաղաքական և ոչ տեխնիկական հիմքերի հիման վրա և ընդգծել է․ «Իրանը երբեք նպատակ չի ունեցել միջուկային զենք ստեղծել և իր բոլոր միջուկային գործողություններն իրականացրել է համաձայն իր պարտավորությունների»։
-
Արաղչին խոսքն ուղղելով Գրոսիին. Իրականությունն արտացոլելով՝ կանխեք ոմանց կողմից գործակալության դիրքի չարաշահումը
Հունիս 01, 2025 12:01Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ հեռախոսազրույցում նրանից պահանջել է հաջորդ շաբաթ Կառավարիչների խորհրդի նիստի ժամանակ պարզաբանել գործակալության հետ Իրանի համագործակցությունը և մատնանշել քաղաքական ցանկացած գործողության հետևանքները, քանի որ Իրանը պատշաճ կերպով կպատասխանի եվրոպական կողմերի ցանկացած անպատշաճ գործողության:
-
ԻԻՀ -ում ՀՀ դեսպանն ընդունել է իրանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների
Հունիս 01, 2025 11:31Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանին, «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Գարո Հովհաննիսյանին, Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Հովհաննիսյանին և Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսյանին:
-
Բացահայտեք Իրանը- Ինչո՞ւ ճանապարհորդել Իրանի Խուզեստան նահանգ
Հունիս 01, 2025 06:15Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգն իր հնագույն պատմությամբ, հարուստ մշակույթով և հնավայրերով, գրավիչ վայր է զբոսաշրջիկների համար։ Այն հարավից սահմանակից է Պարսից ծոցին, արևմուտքից՝ Իրաքին, հյուսիսից՝ Լոռեստան և Իլամ նահանգներին, արևելքից՝ Չահարմահալ-ե Բախտիարի, Կոհգիլույե և Բոյեր-Ահմադ նահանգներին։ Նահանգի կենտրոնն Ահվազ քաղաքն է։