-
Փեզեշքյան․ Իսրայելին ցույց կտանք իր տեղը․ Զինված ուժերն Իրանի պահապանն են
Սեպտեմբեր 21, 2024 07:10Այսօր ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու սրբավայրի մոտ կայացած բանակի շքերթում ունեցած ելույթում, նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է․ «Այս սիրելիները մեր երկրի զարդն են։ Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ ի վիճակի ենք միասնությամբ ու համախմբվածությամբ պաշտպանել ոչ միայն մեր երկիրը, այլ նաև հարևան երկրները։ Մենք Իսրայելի արյունարբու, մարդասպան, մանկասպան ռեժիմին, որը չի ողորմում կանանց, երեխաներին ու ծերերին, ցույց կտանք իր տեղը»։
-
Իրանը փորձում է ավարտին հասցնել «Հյուսիս-Հարավ» միջանցքը
Սեպտեմբեր 21, 2024 13:24Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման և զարգացման ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների նախագծերի շրջանակներում 3000 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծերի և 6000 կիլոմետրանոց ավտոմոբիլային մայրուղիների կառուցման մասին:
-
Այսօր իսլամի մարգարեի և իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան օրն է
Սեպտեմբեր 21, 2024 06:28Այսօր սեպտեմբերի 21-ին իսլամի մարգարե Մուհամմադ Մուստֆայի և շիաների վեցերորդ իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան օրն է ։
-
Իրանում այսօր մեկնարկում է Սրբազան պաշտպանության շաբաթը
Սեպտեմբեր 21, 2024 06:19Այսօր Իրաքի բաասական ռեժիմի կողմից Իրանին պարտադրված պատերազմի մեկնարկի օրն է։
-
ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալի խորհրդակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտպանության նախարարի հետ
Սեպտեմբեր 20, 2024 14:13Հարավաֆրիկյան հանրապետության օդատիեզերական և պաշտպանության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով բարձրաստիճան զինվորական պատվիրակության գլխավորությամբ այս երկիր մեկնած Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պատրաստության և աջակցության գծով տեղակալ, բրիգադային գեներալ Մոհսեն Դարեհբաղին հանդիպել է Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտպանության նախարար տիկին Անջի Մոտշեխային, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ պաշտպանական-ռազմական համագործակցությունը։
-
Իրանի կառավարության խոսնակ. Լիբանանում Իսրայելի ահաբեկչությունը ոճրագործություն է
Սեպտեմբեր 20, 2024 14:07Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակն ասել է. «Սիոնիստական ռեժիմը ոճիրն ու ահաբեկչությունը հանել է նոր մակարդակի աշխարհի աչքի առջև՝ պայթեցնելով Լիբանանի կապի սարքերը»։
-
Արաղչին մեկնել է Նյու Յորք
Սեպտեմբեր 20, 2024 13:37Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։
-
Իրանի նախագահը Թեհրանում տեսակցել է Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչության տուժածներին
Սեպտեմբեր 20, 2024 13:01Սահաբ- Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ներկա գտնվելով Թեհրանի հիվանդանոցներից մեկում, այցելել է Սիոնիստական ռեժիմի վերջին ահաբեկչության հետեւանքով տուժած և Իրան տեղափոխված վիրավորներին։
-
Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը հնարավորություն է՝ տաղանդներին ներկայացնելու համար
Սեպտեմբեր 20, 2024 07:45Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնն Իրանի կինեմատոգրաֆիական կարևոր իրադարձություններից է, որի անցկացման 40 տարիների ընթացքում բազմաթիվ տաղանդներ են մուտք գործել պրոֆեսիոնալ կինոաշխարհ։
-
Մոսկվայում կայացել է Իրանի և Ռուսաստանի արդարադատության նախարարների հանդիիպումը
Սեպտեմբեր 20, 2024 07:33Մոսկվայում կայացած ԲՐԻԿՍ անդամ երկրների արդարադատության նախարարների հանդիպման շրջանակում, ԻԻՀ արդարադատության նախարարը հանդիպել է իր ռուս պաշտոնակցի հետ։