-
ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցությունը թույլ կտա խուսափել պատժամիջոցներից
Օգոստոս 25, 2023 08:43Միջազգային հարցերով փորձագետ Միրղասեմ Մոմենին ասել է. «ԲՐԻԿՍ խմբի ստեղծման կարևորագույն նպատակներից մեկը միջազգային համակարգի քաղաքական և տնտեսական ասպեկտներում Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի միակողմանիությանը հակազդելն էր»:
-
ԲՐԻԿՍ խմբի գագաթնաժողովի ավարտական հայտարարություն է տարածվել
Օգոստոս 25, 2023 07:21Անդրադառնալով ՀԱՀ մայրաքաղաք Յոհաննեսբուրգում կայացած ԲՐԻԿՍ խմբի 15-րդ գագաթնաժողովի ավարտական բանաձևին, ՀԱՀ նախագահը հայտարարել է. «ԲՐԻԿՍ-ի ղեկավարները համաձայնել են ևս 6 երկրների անդամակցությանը»:
-
ԵԱՏՄ-ն պետք է դառնա ինքնաբավ մակրոտարածաշրջան․ ՌԴ վարչապետը՝ Ծաղկաձորում
Օգոստոս 24, 2023 15:10Եվրասիական տնտեսական միությունում անհրաժեշտ է ամուր հիմք դնել ապագա համատեղ գործողությունների համար։ Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։
-
Պուտինը ԲՐԻԿՍ-ի ընդլայնման որոշումը բարդ է անվանել և շնորհավորել է նոր անդամներին
Օգոստոս 24, 2023 09:36Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում, մեկնաբանելով կազմակերպության կատարած աշխատանքը, կազմակերպության ընդլայնման որոշումը բարդ է անվանել և շնորհավորել է նոր անդամներին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
-
Ալիևը չի ընդունի Բելգիայի արտաքին գործերի նախարարին՝ պատճառաբանելով վերջինիս հայամետ դիրքորոշումները
Օգոստոս 24, 2023 09:05Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի հանդիպի Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ, որն օգոստոսի 24-ին այցելելու է Բաքու։
-
ՌԴ անվտանգության ուժերի մի շարք ղեկավարներ ցանկանում են, որ Պուտինը պաշտոնանկ անի Շոյգուին և Գերասիմովին. Bloomberg
Օգոստոս 24, 2023 08:35Ռուսաստանի անվտանգության ուժերի մի շարք ղեկավարներ ցանկանում են, որ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ անի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, ինչպես նաև ուժեղացնի ռազմական գործողություններն Ուկրաինայում, մասնավորապես՝ հայտարարի համընդհանուր մոբիլիզացիա և ռազմական դրություն մտցնի։
-
«Վագներ» խմբի ղեկավարը սպանվել է
Օգոստոս 24, 2023 07:44«Վագներ» խմբի ղեկավարը սպանվել է:
-
ԲՐԻԿՍ-ը ՀԱՀ-ում ընթացող գագաթնաժողովի արդյունքներով կհամալրվի նոր մասնակիցներով. ԶԼՄ
Օգոստոս 24, 2023 07:01Արգենտինան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն ԲՐԻԿՍ-ի նոր մասնակիցներ կդառնան, հայտնում է UOL բրազիլական լրատվական պորտալը՝ հղում անելով գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագծին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
-
ԲՐԻԿՍ երկրները և հայտ ներկայացրած պետությունները մոլորակի բնակչության շուրջ 60%–ն են
Օգոստոս 23, 2023 16:16Միևնույն ժամանակ համաշխարհային ՀՆԱ–ում ԲՐԻԿՍ երկրների մասնաբաժինը մոտ 26%–ի է հասել։
-
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են մեծացնել ռազմական համագործակցությունը
Օգոստոս 23, 2023 14:52Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է, որ նախարարության պաշտոնյաների հետ իրանական պատվիրակության հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համատեղ ռազմական համագործակցությունը։