ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցությունը թույլ կտա խուսափել պատժամիջոցներից
https://parstoday.ir/hy/news/world-i205030-ԲՐԻԿՍ_ին_Իրանի_անդամակցությունը_թույլ_կտա_խուսափել_պատժամիջոցներից
Միջազգային հարցերով փորձագետ Միրղասեմ Մոմենին ասել է. «ԲՐԻԿՍ խմբի ստեղծման կարևորագույն նպատակներից մեկը միջազգային համակարգի քաղաքական և տնտեսական ասպեկտներում Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի միակողմանիությանը հակազդելն էր»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Օգոստոս 25, 2023 08:13 Asia/Tehran
  • ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցությունը թույլ կտա խուսափել պատժամիջոցներից

Միջազգային հարցերով փորձագետ Միրղասեմ Մոմենին ասել է. «ԲՐԻԿՍ խմբի ստեղծման կարևորագույն նպատակներից մեկը միջազգային համակարգի քաղաքական և տնտեսական ասպեկտներում Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի միակողմանիությանը հակազդելն էր»:

Նա հավելել է. «ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները G20 խմբի անդամներ են, որոնք աշխարհի առաջադեմ տնտեսություններից են, հետևաբար, հաշվի առնելով այս հինգ հիմնական անդամներից յուրաքանչյուրի քաղաքական և տնտեսական բարձր հզորությունն ու կարողությունները, ԲՐԻԿՍ-ը  կարևոր դիրք ունի միջազգային համակարգում»։

Ըստ փորձագետի՝ աշխարհի բնակչության մոտ 40%-ը գտնվում է ԲՐԻԿՍ անդամ երկրներում, ինչը  իշխանության մեկ այլ բաղադրիչ է, որը կարող է ցույց տալ այս խմբի կշիռն ու նշանակությունը միջազգային մակարդակով։