Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i102714-Ալիևը_հայտարարել_է_թե_ղարաբաղյան_հակամարտության_կարգավորման_հարցում_նոր_իրավիճակ_է_ստեղծվել
Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն կշարունակի ամրապնդել իր ռազմական ներուժը՝ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը տարեվերջյան ուղերձում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2019 09:58 Asia/Tehran
  • Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել

Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն կշարունակի ամրապնդել իր ռազմական ներուժը՝ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը տարեվերջյան ուղերձում:

«Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Ադրբեջանի տարածքն է, և հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ֊ հայտարարել է Իլհամ Ալիևը՝ վերստին հիշատակելով ՄԱԿ֊ի բանաձևերը, ըստ որոնց հայկական ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից:

«Մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, և մեր մասնակցությունը բանակցություններին դրա ապացույցն է: Սակայն, յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ռազմական գործոնը շատ կարևոր է, և մենք կշարունակենք հզորացնել մեր բանակը», ֊ ասել է Ադրբեջանի նախագահը:

Կրկնելով իր ռազմատենչ հայտարարությունները՝ Ալիևը միաժամանակ պնդել է, թե այժմ հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել:

«Հույս ունեմ, որ 2019֊ին այդ ուղղությամբ կարող է առաջընթաց լինել», ֊ ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասների:

zham.am/