Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i103313-Զոհրաբ_Մնացականյանը_հանդիպել_է_Մինսկի_խմբի_համանախագահների_հետ
Հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2019 16:10 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

Հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունից։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով օգտակար շփումների կարևորությունն առավել մեծ փոխըմբռնում և փոխվստահություն հաստատելու գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել իրենց հանդիպումից հետո տեղի ունենալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, ինչպես նաև համանախագահների օրացույցում ներառված առաջիկա քայլերի շուրջ։

News.am