Էրդողան. Թուրքիան չկարողացավ կանխել Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան»
https://parstoday.ir/hy/news/armenia-i103652-Էրդողան._Թուրքիան_չկարողացավ_կանխել_Լեռնային_Ղարաբաղի_օկուպացիան
Չնայած գործադրված բոլոր ջանքերին, Թուրքիան չկարողացավ կանխել Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Trend-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2019 20:28 Asia/Tehran
  • Էրդողան. Թուրքիան չկարողացավ կանխել Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան»

Չնայած գործադրված բոլոր ջանքերին, Թուրքիան չկարողացավ կանխել Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Trend-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով:

Էրդողանը հավելել է, թե այն ժամանակ Թուրքիան հզոր պետություն չէր:

Ըստ նրա, Թուրքիան դասեր է քաղել իր սահմանների մոտ տեղի ունեցած իրադարձություններից և հասկացել է, որ պետք է շատ հզոր լինի:

2018-ի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարեց, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ հետ հարաբերությունների բարելավում հնարավոր չէ: Նա նաև ասել է, որ Հայաստանը չի կարող ակնկալել Թուրքիայի հետ սահմանի բացում, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը:

Թուրքիան մշտապես սատարել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: 2016-ի ապրիլին ևս այդ երկիրը պաշտոնապես հավանություն տվեց Ադրբեջանի գործողություններին:

Panarmenian.net