ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i105353-ՀՀ_նախագահի_նստավայրում_տեղի_ունեցավ_Վրաստանի_նախագահի_դիմավորման_պաշտոնական_արարողությունը
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2019 09:14 Asia/Tehran
  • ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահական նստավայրում Սալոմե Զաուրաբիշվիլիին դիմավորեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Վրաստանի օրհներգերը: Այնուհետև երկու երկրների նախագահները ողջունեցին Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունների անդամներին, ինչին հաջորդեց ՀՀ ՊՆ պատվո պահակախմբի  և նվագախմբի հանդիսավոր քայլերթը:

Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդիպումից հետո հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարություններով:

Armenpress.am