Վրաստանի նախագահը տարածաշրջանում հակամարտությունների լուծման միակ ուղին խաղաղ ճանապարհն է համարում
https://parstoday.ir/hy/news/armenia-i105359-Վրաստանի_նախագահը_տարածաշրջանում_հակամարտությունների_լուծման_միակ_ուղին_խաղաղ_ճանապարհն_է_համարում
Վրաստանի Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունների լուծման միակ ուղին խաղաղ ճանապարհն է համարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2019 12:36 Asia/Tehran
  •   Վրաստանի նախագահը տարածաշրջանում հակամարտությունների լուծման միակ ուղին խաղաղ ճանապարհն է համարում

Վրաստանի Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունների լուծման միակ ուղին խաղաղ ճանապարհն է համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 13-ին այս մասին Հայաստանի ու Վրաստանի նախագահների համատեղ հայտարարության ընթացքում ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որի համար վճռական է կայունությունն ու խաղաղությունը, որն էլ պարտադիր նախապայման է մեր երկու երկրների տնտեսության զարգացման ու տնտեսական համագործակցության խորացման համար: Բազմաթիվ մարտահրավերներ կան մեր տարածաշրջանում, որոնց լուծման ուղին խաղաղ ճանապարհն է՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա: Այդ ամենը պետք է լինի բանակցությունների շնորհիվ»,- ասաց Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը նշեց, որ իրենց երկրի համար կարևոր է Վրաստանում հայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցումը:

«Վրաստանի համար կարևոր է, որ Վրաստանի տարածք չտեղափոխվի տարածաշրջանում առկա հակամարտությունը: Մեզ համար շատ կարևոր է, որ Վրաստանում ապրող՝ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները խաղաղ լինեն ու ինտեգրված մեր երկրի մշակույթում: Որպես նախագահ՝ պարտավոր եմ այնպես անել, որ նրանք լիարժեք մասնակից դառնան Վրաստանի տնտեսական ու մշակութային զարգացմանը»,- նշեց նախագահը:

Վրաստանի Հանրապետության նախագահը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:

Armenpress.am