Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության հարթակ տրամադրելու պատրաստակամությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i105441-Հայաստանին_ու_Ադրբեջանին_երկխոսության_հարթակ_տրամադրելու_պատրաստակամությունը
Ռուսաստանի Դաշնությունը միշտ պատրաստակամ է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2019 07:35 Asia/Tehran
  • Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության հարթակ տրամադրելու պատրաստակամությունը

Ռուսաստանի Դաշնությունը միշտ պատրաստակամ է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապրիլի 5-ին կայանալիք ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանը, կողմերի ցանկության դեպքում, նման հարթակ կտրամադրի:

«Երբ կողմերը տարբեր հարցերով դիմում են ՌԴ-ին՝ նման հարթակ ստանալու համար, Մոսկվան միշտ հարգանքով դիտարկում է այդ դիմումները»,- նշել է Զախարովան:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում, հունվարի 16-ին:

Armenpress.am