Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը օրակարգում է․ Հայաստանի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i105672-Ղարաբաղի_անկախության_ճանաչման_հարցը_օրակարգում_է_Հայաստանի_ԱԳՆ
Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը օրակարգում է եւ բանակցությունների սեղանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2019 16:10 Asia/Tehran
  • Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը օրակարգում է․ Հայաստանի ԱԳՆ

Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը օրակարգում է եւ բանակցությունների սեղանին։

Այս մասին մարտի 22-ին Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովում բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռքբերումների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։

Ընդ որում, ինչպես նշել է փոխնախարարը, այլ բան է, որ բանակցային գործընթացի բոլոր կողմերը «երկակի մոտեցում» են ցուցաբերում:

«Ինձ թվում է, որ տվյալ հարցը պետք է միանշանակորեն գիտակցվի բոլոր կողմերի կողմից, ինչը, իմ համոզմամբ, զգալիորեն կպարզեցնի ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը»,- պարզաբանել է Ադոնցը։

News.am