Պատերազմը չի ավարտվել․ առաջին փուլն է ավարտված․ Ալիև
https://parstoday.ir/hy/news/armenia-i105993-Պատերազմը_չի_ավարտվել_առաջին_փուլն_է_ավարտված_Ալիև
Ադրբեջանի նապագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր երկրի դիրքորոշումն անփոփոխ է, իսկ պատերազմը շարունակվում է, ավարտվել է դրա միայն մի փուլը: Այս մասին հայտնում է interfaxs-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2019 14:58 Asia/Tehran
  • Պատերազմը չի ավարտվել․ առաջին փուլն է ավարտված․ Ալիև

Ադրբեջանի նապագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր երկրի դիրքորոշումն անփոփոխ է, իսկ պատերազմը շարունակվում է, ավարտվել է դրա միայն մի փուլը: Այս մասին հայտնում է interfaxs-ը:

«Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունների նպատակը ադրբեջանական տարածքների ազատագրումն է: Հայաստանի հետ հակամարտությունը դեռ չի ավարտվել: Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում, որը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված», – ասել է Ալիևը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ:

Անդրադառնալով Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ նա նաև նշել է, որ այն կարևոր էր «բանակցությունների գոյություն ունեցող ձևաչափի հաստատման տեսանկյունից»: Ալիևը շեշտել է. «Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունները պետք է անցկացվեն և անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

1in.am