Պուտինը կարևորում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i105997-Պուտինը_կարևորում_է_ԼՂ_հակամարտության_կարգավորման_բանակցային_գործընթացի_ակտիվացումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, այդ մասին Պուտինը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2019 16:10 Asia/Tehran
  • Պուտինը կարևորում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, այդ մասին Պուտինը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում:

«Իլհամ Ալիևը տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ իր հանդիպման գնահատականների մասին, որը տեղի էր ունեցել Վիեննայում մարտի 29-ին։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Պուտինը հայտնել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհների որոնման հարցում, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։

 Armenpress.am