«Ժողովուրդ». Ավտոմեքենաների հեղուկ գազը զգալի թանկացել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i106011-Ժողովուրդ_._Ավտոմեքենաների_հեղուկ_գազը_զգալի_թանկացել_է
Ժողովուրդ» օրաթերթը երեկ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքին: Դրա հետեւանքով, սակայն, թանկացել է ավտոմեքենաների շահագործման հա¬մար նախատեսված սեղմված բնական գազը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2019 09:15 Asia/Tehran
  • «Ժողովուրդ». Ավտոմեքենաների հեղուկ գազը զգալի թանկացել է

Ժողովուրդ» օրաթերթը երեկ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքին: Դրա հետեւանքով, սակայն, թանկացել է ավտոմեքենաների շահագործման հա¬մար նախատեսված սեղմված բնական գազը:

Սովորաբար գազալիցքավորման աշտարակներում գազը կիլոգրամով է կշռվում, իսկ լիցքավորման կետերում վաճառվում է խորանարդ մետրով: Մասնագետների պնդմամբ՝ եթե մեքենան լիցքավորվի խորանարդ մետրով բարձր ջերմաստիճանի դեպքում, այն ավելի մեծ ծավալով կլցվի, սակայն ավելի փոքր զանգվածով:

Իսկ, ահա, կիլոգրամով փոխարինելու դեպքում այն, անկախ ծավալից, կհաշվարկվի կշռով:

Կառավարությունն էլ վարորդների իրավունքները պաշտպանելու համար Հարկային օրենսգրքով սահմանել է, որ այսուհետ հեղուկ գազը վաճառվելու է կգ-ով, ինչի հետեւանքով վարորդներին 1 կգ գազը շուրջ 40 տոկոսով ավելի թանկ է վաճառվում»:

News.am