Վիեննայի հանդիպումը ղարաբաղյան կարգավորման շուրջ առաջընթացի հասնելու հույս է տալիս. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/armenia-i106038-Վիեննայի_հանդիպումը_ղարաբաղյան_կարգավորման_շուրջ_առաջընթացի_հասնելու_հույս_է_տալիս._Մոգերինի
Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Վիեննայի հանդիպման արդյունքներն առաջընթացի հասնելու հույս են տալիս:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 04, 2019 12:10 Asia/Tehran
  • Վիեննայի հանդիպումը ղարաբաղյան կարգավորման շուրջ առաջընթացի հասնելու հույս է տալիս. Մոգերինի

Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Վիեննայի հանդիպման արդյունքներն առաջընթացի հասնելու հույս են տալիս:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ մամուլի ասուլիսում ամփոփելով ԵՄ-Ադրբեջան ասոցիացիայի խորհրդի՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:

«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Վինեննայում կայացած վերջին հանդիպումը դրական Էր: Այն, հունվարին փարիզյան համաձայնության, բարձր մակարդակի շփումների, հրադադարի խախտումների զգալի կրճատման հետ միասին, մեզ որոշ հույս Է տալիս, որ գործընթացն առաջ կշարժվի, եւ որ երկու երկրները կկատարեն պարտավորությունները եւ բանակցություններ կվարեն առանց նախապայմանների»,- ասել Է Մոգերինին:

Մարտի 29-ին Վիեննայում կայացել Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ հանդիպումը: Հանդիպման գլխավոր արդյունքը դարձել Է կողմերի հայտնած պատրաստակամությունը՝ շարունակելու ուղղակի երկխոսությունը ղարաբաղյան հակարմարտության խաղաղ լուծման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am