ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու ԼՂ-ի և Ադրբեջանի սահմանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i106170-ԵԱՀԿ_առաքելությունը_դիտարկում_է_անցկացնելու_ԼՂ_ի_և_Ադրբեջանի_սահմանին
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու ԼՂ-ի և Ադրբեջանի սահմանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2019 08:31 Asia/Tehran
  • ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու ԼՂ-ի և Ադրբեջանի սահմանին

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու ԼՂ-ի և Ադրբեջանի սահմանին:

ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ապրիլի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝  Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԼՂ-ի լրատվական ծառայությունից:

ԼՂ-ի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ գնդապետ Յուրի Դուդչենկոն (Ռուսաստան):

ԼՂ-ի  իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Armenpress.am