ՌԴ կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով վերջին պայմանավորվածությունները կիրականանան. Լավրով
https://parstoday.ir/hy/news/armenia-i106435-ՌԴ_կարծիքով_Լեռնային_Ղարաբաղի_հիմնախնդրով_վերջին_պայմանավորվածությունները_կիրականանան._Լավրով
Մոսկվայի կարծիքով՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2019 10:05 Asia/Tehran
  • ՌԴ կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով վերջին պայմանավորվածությունները կիրականանան. Լավրով

Մոսկվայի կարծիքով՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա:

Այս մասին չորեքշաբթի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է իր սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով՝ մթնոլորտ զգալով, որում հիմա աշխատանքն ընթանում է, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը շահագրգռված են, որ այս անգամ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան,- ասել է Լավրովը: - Մենք դրան [իրականացմանը] կօգնենք»:

News.am