Կիպրոսն, ի նշան բարեկամության, հողատարածք է փոխանցել Վրաստանին
Պաշտոնական այցով առաջին անգամ Վրաստան այցելած Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը վրացի պաշտոնակցի`Սալոմե Զուրաբիշվիլիի հետ ունեցած առանձնազրույցից հետո հայտարարել է Վրաստանին հողակտոր նվիրելու մասին:
«Վրացիները Կիպրոսում բնակվում են սկսած 10-րդ դարից: Պաֆոսում նրանք վանք են կառուցել: Վանական համալիրը լքվել էր 1571թ տեղի ունեցած ավերածություններից հետո: Չնայած դրան, մեր երկրների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում հնագիտական պեղումները հնարավոր դարձան: Հենց այդ պեղումների ժամանակ է, որ հայտնաբերվել են հնագույն եկեղեցու բեկորներ», – ասել է Կիպրոսի նախագահը:
Նրա խոսքերով, Վրաստանի և Կիպրոսի բազմադարյա հարաբերությունները հաշվի առնելով` Կիպրոսը որոշում է կայացրել նախկին եկեղեցու տարածքը հանձնել Վրաստանին:
«Մեր բազմադարյա հարաբերություններն ընդգծելու նպատակով Կիպրոսի կառավարությունը Վրաստանին է փոխանցել մի հողատարածք, որպեսզի 10-րդ դարի ավերակների վրա նոր վանք կառուցվի», – ասել է Նիկոս Անաստասիադիսը:
Shantnews.am