Կիպրոսն, ի նշան բարեկամության, հողատարածք է փոխանցել Վրաստանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i106445-Կիպրոսն_ի_նշան_բարեկամության_հողատարածք_է_փոխանցել_Վրաստանին
Պաշտոնական այցով առաջին անգամ Վրաստան այցելած Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը վրացի պաշտոնակցի`Սալոմե Զուրաբիշվիլիի հետ ունեցած առանձնազրույցից հետո հայտարարել է Վրաստանին հողակտոր նվիրելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2019 12:49 Asia/Tehran
  • Կիպրոսն, ի նշան բարեկամության, հողատարածք է փոխանցել Վրաստանին

Պաշտոնական այցով առաջին անգամ Վրաստան այցելած Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը վրացի պաշտոնակցի`Սալոմե Զուրաբիշվիլիի հետ ունեցած առանձնազրույցից հետո հայտարարել է Վրաստանին հողակտոր նվիրելու մասին:

«Վրացիները Կիպրոսում բնակվում են սկսած 10-րդ դարից: Պաֆոսում նրանք վանք են կառուցել: Վանական համալիրը լքվել էր 1571թ տեղի ունեցած ավերածություններից հետո: Չնայած դրան, մեր երկրների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում հնագիտական ​​պեղումները հնարավոր դարձան: Հենց այդ պեղումների ժամանակ է, որ հայտնաբերվել են հնագույն եկեղեցու բեկորներ», – ասել է Կիպրոսի նախագահը:

Նրա խոսքերով, Վրաստանի և Կիպրոսի բազմադարյա հարաբերությունները հաշվի առնելով` Կիպրոսը որոշում  է կայացրել  նախկին եկեղեցու տարածքը հանձնել Վրաստանին:

«Մեր բազմադարյա հարաբերություններն ընդգծելու նպատակով Կիպրոսի կառավարությունը Վրաստանին է փոխանցել մի հողատարածք, որպեսզի 10-րդ դարի ավերակների վրա նոր վանք կառուցվի», – ասել է Նիկոս Անաստասիադիսը:

Shantnews.am