Պուտին. Մոսկվան ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i106742-Պուտին._Մոսկվան_ջանք_չի_խնայի_ղարաբաղյան_հակամարտության_կարգավորման_համար
Մոսկվան ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2019 16:16 Asia/Tehran
  • Պուտին. Մոսկվան ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

Մոսկվան ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  հայտարարել է Պեկինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Նա հավելել է, որ ՌԴ-ն կշարունակի միջնորդական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Ապրիլի 25-27-ը Պեկինում ընթանում է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովը:

«Պեկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ջանք չի խնայի հակամարտության կարգավորման համար»,-ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է Interfax.az-ը:

Ալիևը բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

panarmenian.net