ՌԴ-ն եւ Հայաստանը ցանկանում են համաձայնեցնել հանրապետության գազամատակարարման գլխավոր սխեման. Պրիխոդկո
https://parstoday.ir/hy/news/armenia-i106818-ՌԴ_ն_եւ_Հայաստանը_ցանկանում_են_համաձայնեցնել_հանրապետության_գազամատակարարման_գլխավոր_սխեման._Պրիխոդկո
Ռուսաստանը եւ Հայաստանը մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում փոխգործակցությանը եւ ցանկանում են մշակել մինչեւ 2030 թականը Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման գլխավոր սխեմաները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2019 06:22 Asia/Tehran
  •  ՌԴ-ն եւ Հայաստանը ցանկանում են համաձայնեցնել հանրապետության գազամատակարարման գլխավոր սխեման. Պրիխոդկո

Ռուսաստանը եւ Հայաստանը մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում փոխգործակցությանը եւ ցանկանում են մշակել մինչեւ 2030 թականը Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման գլխավոր սխեմաները:

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր երկրները շատ մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում համագործակցությանը: Մշակման ընթացքում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները: Օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնելու մինչեւ 2030 թականը Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման գլխավոր սխեմաները»,- հայտնել է Պրիխոդկոն:

Նա նաեւ հաստատել է, որ մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը կողմերը կանցկացնեն անհրաժեշտ ներպետական խորհրդակցություններ՝ ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարման գների ձեւավորման մասին նոր համաձայնագիր կնքելու համար:

News.am