Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ. Ալիև
https://parstoday.ir/hy/news/armenia-i106894-Լեռնային_Ղարաբաղի_հակամարտության_կարգավորման_բանակցությունների_ձևաչափը_մնում_է_անփոփոխ._Ալիև
Մեր գործունեության արդյունքում դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` հանդես գալով նախարարների խորհրդի նիստում: Փոխանցում է trend.az-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2019 04:32 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ. Ալիև

Մեր գործունեության արդյունքում դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` հանդես գալով նախարարների խորհրդի նիստում: Փոխանցում է trend.az-ը:

«Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ այս հարցը պետք է լուծվի մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում` միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերի և որոշումների հիման վրա ` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին համապատասխան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներով: Այլ մոտեցում չկա»,- ասել է Ալիևը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի դառնա բանակցությունների թեմա:

«Նշեմ նաև, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ: Չնայած այն հանգամանքին, որ եղել են որոշակի փորձեր, սակայն մեր գործունեության արդյունքում դրանք դադարեցվել են: Բացի այդ, մարտի 9-ին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը նպատակաուղղված է և, միանշանակ, կրկին ցույց է տալիս, որ կողմերի հակամարտությունը երկուսն են: Հետևաբար, կարծում եմ, որ այս թեման արդեն լուծում գտել է: Մենք կշարունակենք մնալ մեր սկզբունքային դիրքում, կուժեղացնենք մեր երկիրը և բանակը: Տարեսկզբից այս ուղղությամբ շատ աշխատանքներ են կատարվել և դրանք կշարունակվեն»,- ասել է Ալիևը:

Tert.am