Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար անհրաժեշտ է 5 երկրի համաձայնության առկայությունը. գեներալ-մայոր
https://parstoday.ir/hy/news/armenia-i107090-Լեռնային_Ղարաբաղում_խաղաղության_համար_անհրաժեշտ_է_5_երկրի_համաձայնության_առկայությունը._գեներալ_մայոր
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով համաձայնագիրը ստորագրված չէ, եւ այս հարցն այնքան ժամանակ բաց կմնա, մինչեւ չստորագրվի 5 երկրների կողմից միմյանց վրա չհարձակվելու համաձայնագիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2019 04:20 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար անհրաժեշտ է 5 երկրի համաձայնության առկայությունը. գեներալ-մայոր

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով համաձայնագիրը ստորագրված չէ, եւ այս հարցն այնքան ժամանակ բաց կմնա, մինչեւ չստորագրվի 5 երկրների կողմից միմյանց վրա չհարձակվելու համաձայնագիր:

Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Նրա պարզաբանմամբ՝ նկատի ունի Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին եւ Ռուսաստանին: «ԵՄ-ում, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ինչպես էլ աշխատեն, միշտ որոշակի սպառնալիք կա: Չէ՞ որ սահմանին միայն կրակոցներ չէ, որ եղել են: Դրանք մշտապես են եղել: Բայց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան այցի ժամանակ այդ կրակոցները հաճախակիացան, ինչպես եղել է որեւէ խոշոր մջազգային խաղացողի այցի ժամանակ»,- շեշտեց Պետրոսյանը: Ընդ որում՝ զինվորականը նշեց, որ իրավիճակի լարմամբ մեծապես շահագրգռված է ոչ այնքան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որքան Անկարայի նրա գործընկերները:

News.am