Երեւանին եւ Բաքվին ակտիվ աջակցություն կցուցաբերենք փոխզիջումային հանգուցալուծման որոնումներում. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i107232-Երեւանին_եւ_Բաքվին_ակտիվ_աջակցություն_կցուցաբերենք_փոխզիջումային_հանգուցալուծման_որոնումներում._ՌԴ_ԱԳՆ
Կիրակի լրանում է Բիշքեկում Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրած հրադադարի համաձայնագրի 25 տարին, եւ այս կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հատուկ մեկնաբանություն է տարածել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2019 15:06 Asia/Tehran
  • Երեւանին եւ Բաքվին ակտիվ աջակցություն կցուցաբերենք փոխզիջումային հանգուցալուծման որոնումներում. ՌԴ ԱԳՆ

Կիրակի լրանում է Բիշքեկում Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրած հրադադարի համաձայնագրի 25 տարին, եւ այս կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հատուկ մեկնաբանություն է տարածել:

Մեկնաբանության մեջ մասնավորապես նշված է. «Ս.թ. մայիսի 12-ին լրանում է 25 տարին այն օրից, երբ ուժի մեջ մտավ հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության ուղղակի միջնորդությամբ: Այն թույլ է տվել դադարեցնել զանգվածային արյունահեղությունը եւ գործարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով: Մայիսի 12-ի համաձայնագիրը մինչեւ հիմա շարունակում է մնալ հրադադարի պահպանման հիմքը:  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը բարդ է: Այն վերելքներ ու անկումներ է ունենում: Կարգավորման գործընթացի մասնակիցներից պահանջվում է ժամանակ ու քաղաքական կամք՝ կարգավորման առանցքային հարցերի շուրջ համաձայնության գալու համար:

Մենք տեսնում ենք հակամարտող կողմերի՝ կայուն խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը: Այդ մասին են վկայում, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում վերջերս կայացած հանդիպման արդյունքները եւ երկու երկրների արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած բանակցությունները:

Մեր կողմից աջակցություն կցուցաբերենք Բաքվին եւ Երեւանին՝ գտնելու փոխզիջումային հանգուցալուծումներ: Ինչպես եւ նախկինում, շարունակելու ենք հետեւողական միջնորդական ջանքեր ձեռնարկել Մինսկի խմբի շրջանակում՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին»:

News.am