«Ապակառուցողական քայլ». Բաքվին դուր չի եկել Փաշինյանի այցը ԼՂ (Արցախ)
https://parstoday.ir/hy/news/armenia-i107235-Ապակառուցողական_քայլ_._Բաքվին_դուր_չի_եկել_Փաշինյանի_այցը_ԼՂ_(Արցախ)
Պաշտոնական Բաքուն քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախի Հանրապետություն, գրում է minval.az-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2019 16:16 Asia/Tehran
  • «Ապակառուցողական քայլ». Բաքվին դուր չի եկել Փաշինյանի այցը  ԼՂ  (Արցախ)

Պաշտոնական Բաքուն քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախի Հանրապետություն, գրում է minval.az-ը:

Հարցին անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալիֆ Խալիֆովը, որը ՀՀ վարչապետի քայլն ապակառուցողական և միջազգային իրավունքի խախտում է որակել:
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության նման գործողությունները բասացաբար են ազդում Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունների վրա:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին այցելել էր ԼՂ  (Արցախի Հանրապետություն), որտեղ մասնակցել էր եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակի կազմավորմանը և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: 

tert.am