«Ապակառուցողական քայլ». Բաքվին դուր չի եկել Փաշինյանի այցը ԼՂ (Արցախ)
Մայիս 10, 2019 16:16 Asia/Tehran
Պաշտոնական Բաքուն քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախի Հանրապետություն, գրում է minval.az-ը:
Հարցին անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալիֆ Խալիֆովը, որը ՀՀ վարչապետի քայլն ապակառուցողական և միջազգային իրավունքի խախտում է որակել:
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության նման գործողությունները բասացաբար են ազդում Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունների վրա:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին այցելել էր ԼՂ (Արցախի Հանրապետություն), որտեղ մասնակցել էր եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմավորմանը և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
tert.am
Պիտակ