Սիրիայում հայ երեխա է զոհվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i107346-Սիրիայում_հայ_երեխա_է_զոհվել
Զինյալ խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, մայիսի 12-ին հրթիռակոծել են սիրիական Համա քաղաքի արվարձանները:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Մայիս 14, 2019 07:02 Asia/Tehran
  • Սիրիայում հայ երեխա է զոհվել

Զինյալ խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, մայիսի 12-ին հրթիռակոծել են սիրիական Համա քաղաքի արվարձանները:

Այս մասին տեղեկացնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի կայքը՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությանը:

Զինյալները բազմաթիվ հրթիռներ են արձակել Սքեյբիե շրջանի բնակչության ուղղությամբ:

Հրթիռակոծման հետևանքով զոհվել են 5-10 տարեկան 4 երեխաներ, վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ:

Զոհերից մեկը Ջեսիկա Սեմերճյանն է:

Երեկ զինյալները դարձյալ հրթիռակոծել են նույն բնակավայրը. զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ:

Tert.am