Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել է ղարաբաղյան բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i107513-Ֆրանսիայի_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարները_քննարկել_է_ղարաբաղյան_բանակցությունները
Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լե Դրիանը և Էլմար Մամեդյարովը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մայիս 19, 2019 08:47 Asia/Tehran
  • Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել է ղարաբաղյան բանակցությունները

Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լե Դրիանը և Էլմար Մամեդյարովը:

Ըստ երկու երկրների պաշտոնական աղբյուրների՝ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը ընդգծել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործումը, որոնց շուրջ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի ծառայության, Լե Դրիանը հավաստիացրել է իր ադրբեջանցի պաշտոնակցին, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վճռական և անկողմնակալ է հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու հարցում։

Verelq.am