Ալիևն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ բանակցային հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i107903-Ալիևն_ու_ԵԱՀԿ_ՄԽ_համանախագահները_քննարկել_են_ԼՂ_բանակցային_հեռանկարները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ):
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 30, 2019 20:35 Asia/Tehran
  • Ալիևն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ բանակցային հեռանկարները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ):

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հայտնում է Interfax.az-ը:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ վիճակն ու բանակցությունների հեռանկարները:

Մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եղել են ԼՂ-ում (Արցախի հանրապետություն) և հանդիեպել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման և հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:

Panarmenian.net