Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Մարիա Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i108087-Ռուսաստանը_բոլոր_ջանքերը_գործադրում_է_ԼՂ_հակամարտության_կարգավորման_գործում._Մարիա_Զախարովա
Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2019 14:45 Asia/Tehran
  • Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Մարիա Զախարովա

Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ կապված սահմանում և շփման գծում վերջին շրջանում լարվածության աճի հետ:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ տարածաշրջանում հակամարտությունը, որն այսքան ձգվեց, կարգավորվի»,-ասաց Մարիա Զախարովան:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է: Համանախագահները Հայաստան էին եկել մայիսի վերջին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 27-ին ընդունել են տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նրանք հանդիպում են ունեցել Արցախի ղեկավարության հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 27-30-ին տարածաշրջան այցելությունից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Armenpress.am