ԼՂ-ում մեկնարկած զորավարժություններին 10,000 զինծառայող է մասնակցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i108501-ԼՂ_ում_մեկնարկած_զորավարժություններին_10_000_զինծառայող_է_մասնակցում
Համաձայն ԼՂ-ի (Արցախ) զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 18, 2019 03:37 Asia/Tehran
  • ԼՂ-ում մեկնարկած զորավարժություններին 10,000 զինծառայող է մասնակցում

Համաձայն ԼՂ-ի (Արցախ) զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են մոտ10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:

Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ:

Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

Panarmenian.net