Արցախում մեկնարկել է ամառային զորակոչը. Կարեն Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i109028-Արցախում_մեկնարկել_է_ամառային_զորակոչը._Կարեն_Աբրահամյանն_առանձնազրույց_է_ունեցել_նորակոչիկների_հետ
Հուլիսի 2-ին Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի մեկնարկին: Զորակոչիկներին այդ կարեւոր իրադարձության առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2019 13:13 Asia/Tehran
  • Արցախում մեկնարկել է ամառային զորակոչը. Կարեն Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ

Հուլիսի 2-ին Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի մեկնարկին: Զորակոչիկներին այդ կարեւոր իրադարձության առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բանակի հրամանատարը, շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորակոչիկները պատվով կկրեն հայ ժողովրդի խաղաղ աշխատանքի եւ հետագա ճակատագրի երաշխավորն ու պահապանը լինելու բարձր առաքելությունը՝ վերջիններս մաղթելով բարի եւ հաջողություններով ուղեկցվող ծառայություն:

Հանդիսավոր միտինգի ավարտին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ եւ պատասխանել վերջիններիս հուզող հարցերին:

Այնուհետեւ զորակոչիկները, վիճակահանության միջոցով, որոշել են իրենց հետագա ծառայության վայրերը:

 

news.am